Ես
Կենսառիթմերը բռնություն չեն հանդուրժում
Երբ մարդ վատ է զգում, ամենից քիչ է մտածում, որ պատճառը կարող է սեփական «ներքին ժամացույցի» խափանումը լինել: Առաջին հայացքից վտանգ չներկայացնող այս վիճակն իրականում ավելի լուրջ է: Խոսքը, ասպես կոչված` կենսառիթմերի մասին է, որոնց գոյությունն այսօր ընդունում է անգամ ժամանակակից բժշկությունը:
Օրգանիզմի բոլոր ֆիզիոլոգիական կենսընթացները կապված են կենսառիթմերի հետ. սննդի ընդունումը, ֆիզիկական ակտիվության վերելքը կամ անկումը, որոնք անհատական բնույթ են կրում: Իզուր չէ, որ ոմանց ՙբու՚ են անվանում, ոմանց` «արտույտ»: Բուերը սովոր են քնել գիշերվա 2-ին, արթնանալ առավոտյան 10-ին, արտույտները` արթնանալ առավոտյան 7-ին, քնել` 23-ին: Ցավոք սրտի, կյանքում ստիպված ենք հարմարվել տվյալ իրավիճակին: Երբեմն մարդը ստիպված է վաղ արթնանալ, սակայն նրա օրգանիզմը չի արթնացել և դեռևս հանգստի պահանջ ունի: Նա արհեստականորեն խթանում է սեփական կենսական ուժերը, խմելով սուրճ կամ տարբեր դեղամիջոցներ: Սա օրգանիզմի համար հսկայական սթրես է: Զարմանալի չէ, որ շատերը անքնությամբ են տառապում, նրանց անհանգստացնում են գլխացավերը, սիրտանոթային համակարգի հիվանդություններ են զարգանում, նյարդերը թուլանում են:
Գիտնականներին վաղուց արդեն հաջողվել է պարզել, որ որոշ հիվանդությունների առաջացման և քնի տևողության միջև որոշակի կապ գոյություն ունի: Այսպես, ամերիկացի հետազոտողներն այն եզրակացության են եկել, որ հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանայք պետք է գիշերը 7 ժամ քնեն: Եթե այն տևում է 9 ժամից ավելի, ուղեղի արյան անոթների` կաթվածի ենթարկվելու ռիսկը մեծանում է 70%-ով, 6 ժամից պակաս քնելու դեպքում` 14%-ով: Օրվա ռիթմերի փոփոխությունը կարող է նպաստել նաև արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը, հետևաբար և դիաբետի զարգացմանը, ինչպես նաև ճարպակալմանն ու սրտի և անոթների հետ կապված խնդիրների առաջացմանը: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Դանիայի գիտնականների միջազգային մի խումբ ապացուցել է, որ նշված հիվանդությունների առաջացման պատճառը հաճախ քնի և արթուն վիճակի ժամանակահատվածների կարգավորման համար պատասխանատու մելատոնին հորմոնի արտադրությունը հսկող գենի ֆունկցիայի խանգարումն է: Ինսուլինը, որի անբավարար քանակը շաքարային դիաբետի առաջացման պատճառ է դառնում, կապված օրվա ժամերի հետ, նույնպես արտադրվում է օրգանիզմում տարբեր քանակներով: Գենային մուտացիայի հետևանքով օրգանիզմում ներզատական համակարգի խանգարումներ են առաջանում, իսկ դրանք հիվանդության սկիզբն են:
Այս բոլորն ամենևին էլ չի նշանակում, որ լիովին կարելի է պաշտպանվել կենսառիթմերի խանգարման պատճառով առաջացող հիվանդություններից, առնվազը կարելի է նվազեցնել դրանց զարգացման ռիսկը: Ինչպե՞ս:
Նախ ուշադիր ուսումնասիրեք սեփական օրգանիզմը, ավելի լավ է դա անել այն օրերին, երբ չեք աշխատում: Արձանագրեք, թե երբ եք արթնանում (առանց զարթուցիչի օգնության), երբ եք ուզում քնել, երբ եք ուժերի հորդում զգում: Այս հարցերի պատասխաններն անհրաժեշտ է գրանցել, այսպիսով դուք կկազմեք սեփական կենսառիթմերի անհատական գրաֆիկը: Եթե այն չի համապատասխանում ձեր աշխատանքային գրաֆիկին, ապա հարմարեցրեք այն մասամբ: Պետք չէ տանը նախաճաշել, եթե առավոտյան ախորժակ չունեք: Կարելի է նախաճաշել աշխատավայրում, կամ այն ժամանակ, երբ դրա կարիքը զգացվում է ու քաղցած եք: Որոշ դեպքերում կարելի է արմատական փոփոխություններ մտցնել օրակարգում կամ առաջնորդվել համաձայն անհատական գրաֆիկի: Մեր օրերում այն դժվարություն չի ներկայացնում: Շատ ավելի բարդ խնդիրներ են ընտանիքի հետ կապված պարտականությունները: Օրինակ, «բուն» դժվար է ուժեր գտնում, որպեսզի վաղ առավոտյան երեխային ուղեկցի դպրոց կամ մանկապարտեզ, կանայք դժվարանում են ամուսինների ու երեխաների համար նախաճաշ պատրաստել: Կարելի է խնդրել հարազատներին, որ օգնեն, կամ, եթե կա հնարավորություն, դայակ, տնային տնտեսուհի վարձել: Կանանցից ոմանք նախաճաշը պատրաստում են դեռ նախորդ երեկո: Եթե ձեր ընտանիքի անդամները չափահաս են ու կարող են ինքնուրույն հոգալ նրանց մասին, կարող եք առավոտյան հանգիստ քնել, ինչպես դա պահանջում է ձեր օրգանիզմը: Ամենակարևորն այն է, որ դուք հաճախակի «լսեք նրա ձայնը», ջանացեք զգալ, թե ինչ է նա պահանջում տվյալ պահին:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն